понедельник, 3 декабря 2018 г.

Հաշվետվություն

Ես եմ
Շատ եւ շատ մրցույթների ու պրոյեկտների առաջարկություններ եղան։ «Բիլայն Արմենիա Gen-Z», Ռոսգոստրախ Արմենիա «Պատանի գործակալների թիմ», Technovation 2018, բարեգործական նկարչական պլեներներ մարզերի դպրոցներում, ABC finance Global money week եւ այլն: 

Ավելին՝ Ես և կրթահամալիրս նյութում

Վերջին մեկ տարում կատարած աշխատանքների հաշվետվություն․

1. Լապտեր TV - Ղեկավար
2.Լապտեր պատանեկան հանդես - մասնակից, որոշ ժամանակ, նաև գլխավոր խմբագիր (160 և ավելի հոդված)
3.Technovation 2018- մասնակից
Հայաստանում՝ (հաղթող) առաջին պատվավոր տեղ, Միջազգայինում՝ Եզրափակիչ փուլ 1  2
Ծրագրավորման լեզու՝ App Inventor.
4.<< Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի համար արևային էներգիայի ապահովում- նախագծի ղեկավար-մասնակից: Նախագիծը ներկայացվել է Էկո տուր 2018-ի շրջանակներում։
5.Rosgostrakh Armenia -ում ապահվագրական գործակալ: Բացի ապահովագրության ուսուցումից, որն անցկացվում է կրթահամալիրում, նաև պատրաստում ենք ապահովագրության պլան կրթահամալիրի սովորողների համար:
6.ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի կրթական պարգևի հավակնորդ եմ
7.Իմ նորաբաց բլոգի հղումը (թարգմանություններ, հրապարակախոսություններ, նախաձեռնություններ, հետազոտություններ և այլն)
8. Կամավորական խմբի ստեղծում, տարբեր բարեգործական և կամավորական պրոեկտների մասնակցություն։ Ապագայում նաև Հասարակական կազակերպության հիմնադրում՝ Համահիմնադիրներ՝ Աստղիկ Կիրակոսյան և Թելունց Էրիկ։ Խմբի գործունեության մասին՝ այստեղ:
9․ ՏՏ մրցանակի հավակնորդ։
10. Beeline Armenia կազմակերպություն Gen Z պրոեկտի մասնակից։ Կրթահամալիրում անցկացվող մրցույթից ընտրված երեք մասնակիցներից մեկն էի, ով հնարավորություն ստացավ 1 տարի բիզնես հմտության դասընթացների մասնակցել։

Լապտեր TV, Լապտեր պատանեկան հանդես - Նունե Մովսիսյան
Technovation 2018- Հերմինե Անտոնյան
Rosgostrakh Armenia, Արման Երանոսյան
Արևային էնրգիա- Հասմիկ Նալբանդյան
ՏՏ մրցանակի հավակնորդ լինեելու խորհրդատու՝ Հերմինե Անտոնյան
Beeline Armenia Gen Z պրոեկտին մասնակցելու խորհրդացու՝ Արման Երանոսյան։



Լապտեր պատանեկան հանդեսի և Լապտեր TV  գործունեությունը իր հետ առաջ է բերում համագործակցություններ դպրոցի հյուրերի հետ, կամ այցելություններ դեպի հյուրընկալող  մարզերի դպրոցներ: Մի քանի համագործակցության տեսանյութեր դիտեք Լապտեր TV-ի համագործակցության բաժնում:

Комментариев нет:

Отправить комментарий