пятница, 7 декабря 2018 г.

Եվ ի՞նչ, որ թաթերը կեղտոտ են, երբ սիրտը այդքան մաքուր է


Երջանկությունը՝ մենք ենք և մեծ սպիտակ շուն:

Արթնանալ և նայել ձնե երկնքին, վազել բռնելու սպիտակ սառը փաթիլները, մեր շունը, այն, որին բուժվելու անգամ մեկ տոկոս չէին տալիս, այն շունը, որին մենք փրկել էինք, երջանկությամբ լի աչքերով նայում է ձյանը և շատ պարզ, առանց որևէ պատճառի արդեն սիրում է ձյունը, կամ էլ այն պատճառով, որ մենք նրա հետ ենք և նույնպես, առանց որևէ պատճառի երջանիկ ենք ինչպես երեխաները և նայում ենք իրար: Դու հավատո՞ւմ ես, որ ես ու դու ամեն ինչ կհաղթահարենք: Դու հավատո՞ւմ ես, որ այս ամենը մեր կյանքն է:
Բավական է, որ դու մի քանի րոպեով մտնես խանութ և նա արդեն երազում է քո վերադարձի մասին: Տեսնում է ժամանակը լրիվ այլ կերպ, մարդիկ այդպես չեն կարողանում, միայն այստեղ, հիմա, իր կողին և այդքան իրական:
Պատրաստ եմ խաղալ նրա հետ ինչքան հնարավոր է, ուղղակի ձեռքերս, են մի քիչ սառել և դու, հենց այդ պահին, վերադառնում ես խանութից՝ տաք սուրճի և պոնչիկների հետ: Հարցնում ես, արդյո՞ք մրսել ենք: Եվ ոչինչ ասել պետք չէ, բավական է զգալ: Այդ ժամանակ և սուրճն է ամենահամեղը և ելակով պոնչիկն է ծորում, իսկ մենք խեղդվելով ծիծաղում ենք:
Եվ շունիկը այնպե՜ս է գրկում և այնպե՜ս է համբուրում: Եվ նրա սիրտը այնքան արագ է բաբախում, ի՞նչպես է այնտեղ այդքան երջանկություն տեղավորվում:
Եվ ի՞նչ, որ նրա թաթերը կեղտոտ են, երբ սիրտը այդքան մաքուր է:
Ես ու դու, ամենին ընդառաջ, կյանքի ընթացքում հենց այդպես էլ վազում ենք՝ անկեղծորեն, մտածելով իրար մասին: Եվ մեր բոլոր պատմությունները կպահպանենք: Այն մասին, թե ինչպես պատահեց, որ հանդպեցին երկու մարդ, մի կատու և մեծ սպիտակ շուն:
Նկարը՝ LisetMor Photography
Աղբյուր՝ Ну и что, что лапы грязные, когда сердце такое чистое?

Комментариев нет:

Отправить комментарий