понедельник, 17 декабря 2018 г.

Դու այստեղ էիր

Պառկիր, փակիր աչքերդ և պատկերացրու։ Մի պահ հավատա, որ հրաշք է կյանքը, որ այնտեղ կա այն ամենն, ինչ ցանկանում էիր։ Դու քամի էիր։ Լսիր անձրևի կաթիլներին, որոնք աղմուկով հարվածում են տանդ տանիքին։ Դու մենակ էիր։ Պատկերացրա՝ ունենայիր ամեն ինչ, լինեիր սիրված։ Դու ակնթարթ էիր։ Մթության մեջ հանկարծ կտեսնեմ քո ժպիտը, դու մեղմ ձայնով կբարևեիր։ Դու ստվեր էիր։ Կառչիր վերջին հույսից, թող այն քեզ տանի հեռու-հեռու։ Պատկերացրա լինեիր ամենակարող և հասնեիր ինձ։ Դու ձայն էիր։ Ոտնահետքերդ դեռ երևում են այնտեղ՝ մի տեղ, որտեղ էլ չես քայլի։ Դու հիշողություն էիր։ Կանգնիր պատուհանի մոտ, նայիր աշխարհին այնպես, կարծես վերջին անգամ։ Սիրիր ձմեռը, նրա փաթիլները այնքան նուրբ են։ Մոռացիր, որ այստեղ ես։ Դու մահացած էիր․․․։ 

Комментариев нет:

Отправить комментарий