суббота, 15 сентября 2018 г.

Ծիծաղ ու լաց


Մի բարակ և շուտ կտրվող թել կա ծիծաղի և լացելու միջև։
Ուրախությունից մարդիկ ծիծաղում են և երկար ծիծաղելը առաջ է բերում արցունքներ։ Միաժամանակ տխրությունից մարդիկ լացում են, բայց երկար լացելու դեպքում մի պահ գալիս է, որ դու քեզ գտնում ես ծիծաղելիս՝ անտեղի, անպատճառ։
Երկու ամբողջովին հակառակ զգացմունքներ, որոնք կարծես իրարից բաժանվել են այդ բարակ թելով։ Մեկ-մեկ ծիծաղելի է այն, ինչը տխրություն է պատճառում։ Ծիծաղելի է դառնում այն, ինչը մի ժամանակ լացելու զգացողություն էր առաջացրել։ Բայց նաև տխրում ես այն ինչի համար, որը մի ժամանակ ծիծաղ էր պատճառել։
Դե, պատկերացրեք մի դեպք, որտեղ Դուք ստիպված եք ծիծաղել, այն էլ որպես պատիժ։ Հենց այդ պատժի միտքն է անսովոր ու ծիծաղելի... Սակայն պատժվելով և ստիպված լինելով փորձեք ծիծաղել, և մի պահ կգա, որտեղ Ձեր աչքերի առաջ կբացահայտնվեն այն ամենը, ինչը կարելի էր թաքցրած պահել։ Այն ամենը՝ ինչի չիմացությունը միթե ավելի ուրախ թողեր քո խիղճը և հանգստությունը։
Ի վերջո այդ թելով սահմանված սահմանը շատ բարակ է, թույլ և ամենափոքր պատճառից անգամ հեշտ կարող է կտրվել...

Комментариев нет:

Отправить комментарий