вторник, 18 сентября 2018 г.

Կեդերս դեպի դուրս

Երբ հույսդ կորել է, ուզում ես վերանալ, ուղղակի դառնալ անտեսանելի։
Ճնշվածության զգացումը խեղդող հատկություն ունի, այն սարդոստայն է, ինչքան էլ համոզում ես քեզ, որ ամեն ինչ լավ է և որ դու կհաղթահարես դա, միևնույն է, բան դուրս չի գալիս։ Տեսնես ունի այս զգացողությունը ավարտ։
Կամուրջում այս դատարկ արդեն վաղուց ոչ մի մարդ ոտք չի դրել։ Այստեղ շատ տարօրինակ բույսեր են աճում, նրանք ասես ուտում են կամուրջը։ Հաճախ եմ ես այստեղ գալիս։ Կեդերս դեպի դուրս նստում եմ կամուրջի ծայրին։ Ականջակալներս էլ իմ մարմնի մի մասն են դառել, ինձ առանց դրանց համարյա չես հանդիպի։ Քնում եմ երաժշտության ներքո, իսկ դասերին նույնիսկ չեմ նկատում ուսուցչին։ Գիտեք, ես վաղուց եմ կորցրել ապրելու իմաստը, ես ուղղակի գոյատևում եմ, ապրելով այն կարճատև ուրախության պահերը իսկ հետո կրկին իմ մեջ խորանում։ Ինչ որ է։ Դժվար թե այն մարդիկ, ովքեր կառուցել են այս կամուրջը` ողջ են, քանզի այն շատ հին է։ Ճանապարհը վաղուց արդեն անցնում է ուրիշ կամրջով։ Ինձ շատ է նման այս վայրը, նույնքան լքված, անպետք և փլավտանգ։
Սառեց․․․։ Քամին ճոճում է ոտքերս։ Երեկ նույն վայրում շատ ավելի հանգիստ էր, երևի ինձնից է։ Թվում է, թե ուր որ է կկանգնի ժամանակը։ Ես հավերժ կմնամ այս կամրջի վրա, մազերս ծածանված քամու շնորհիվ, գլուխս վերև, իսկ աչքերս` փակ։

Комментариев нет:

Отправить комментарий