четверг, 27 сентября 2018 г.

Գրողները խենթ են


Ես կարդացի Սարոյանի <Գրողի խոստվանությունը>։ Անկեղծ ասած ես էլ ինձ ինչ-որ չափով գրող եմ համարում, հենց այդ պատճառով էլ լրիվ համամիտ եմ նրա հոդվածի հետ։ Գրողը միևնույն ժամանակ կարող է լինել լավագույն բարեկամը և մեծ թշնամին, քանզի նա անկախ է, ազատ և խենթ։ Հասարակության հետ մեկ ալիքի վրա չեն այդպիսի մարդիկ, և շատ հաճախ նրանց չեն հասկանում։
Իսկ հասարակության այն շերտը, որը դեմ է քեզ պետք է ժպիտով հայհոյել։ Ես շատ սիրեցի այն տողերը։ Նա ասում է, թե առանց ժպտալու չի լինի, դա զրոյացնում է հայհոյանի օգտակարությունը, բայց դա մի կողմ։ Հավանակն գրողին նա խորհուրդ չի տալիս, քանզի ըստ նրա գրողը չունի խորհրդի կարիք։ Նա ապրում է իր կանոններով և հույս ունենում, որ դա իրեն կհասցնի միայն լավին։ Արդյոք գրողները հարմարվող չե՞ն։ Դժվարանում եմ պատասխանել, նրանք իրենք իրենց համար են և դժվար թե ստացվի լիովին ինտեգրվել հասարակության մյուս խավերին։ Այս ամենին չնայած նրան, որ ես համաձայն եմ, դա իմ կարծիքը չէ։ Ըստ իս գրողը ապրում է ոչ այստեղ, ոչ այս պահին։ Նրա էմոցիոնալ աշխարհը վեր է բոլորինից և շատ զգայուն։ Արտահայտել մտքերը ստեղծագործության տեսքով դժվար է, դժվար է փոխանցել այն ինչ զգում ես իրականում, իսկ շատերը ուղղակի փակ մարդիկ են։ Ինձ համար ստեղծագործելը ոգեշնչվելու արդյունք է, ոգեշնչվել մարդուց, բնության երևույթից, կամ էլ անսպասելի իրադարձություններից։ Գրողը հիմնականում թախծոտ է, քանի այդպիսի պահերին է ստացվում հաջող նյութ գրել։ Վերջաբանի համար կասեմ միայն, որ Սարոյանը չնայած նրան, որ գրողներին ինչքան խելացի, այդքան էլ խենթ է համարում, ես միանշանակ կասեմ իմ անձնական փորձից, որ գրողները միայն ու միայն խենթ են։

Комментариев нет:

Отправить комментарий