среда, 19 сентября 2018 г.

Երբեմն լինում են օրեր, երբ...

Երբեմն լինում են օրեր, երբ ես մոռանում եմ, որ դեռ չեմ հանդիպել քեզ իրական կյանքում:
Այդ ժամանակ ես արթնանում եմ թեթևությամբ, զգում եմ ինձ երկինքը և երկիրը կապող մի օղակ, ծաղկած երիցուկ և արևի փոքրիկ սկավառակ, ամպ և սոսափող ծովային փրփուր:
Այդ օրերին ինձ հաջողվում է անել  բաներ, որոնք անելու համար ուժերս չեն բավարարել առաջ, օրինակ՝ կարգի բերել ինքս ինձ և աշխարհը, հանել դուրս և ման տալ օդապարիկս, հնարել նոր կենդանի կամ ծաղիկ: Այդ ժամանակ ես չեմ վախենում ինչ-որ բանի համար, որովհետև ամեն ինչ արդեն պատահել է, ես ա ր դ ե ն քեզ հանդիպել եմ, ուրեմն ամենը, ինչ եղել է մինչ այդ՝ անհրաժեշտ էր, ուրեմն ամենը, ինչ կպատահի հետո՝ կպատահի քեզնից հետո:
Այդ ժամանակ ես ամբողջ օրը շրջում եմ երջանիկ և սիրահարված: Զգում եմ յուրաքանչյուր հայացքի սրությունը, յուրաքանչյուր արտաշունչի  կոկիկությունը: Ինձ թվում է, որ եթե կանգնեմ ոտքերիս թաթերի վրա՝ կկարողանամ ուղղել ՙՙՓոքր Արջի*՚՚ ծածկոցը, կամ էլ տեսնել մի այգի՝ լուսնի հակառակ կողմում: Եվ գալով տուն՝ նվիրել քեզ մի ծաղիկ՝ գազարագույն, վառվող թերթիկներով:
Երբեմն լինում են օրեր, երբ ես մոռանում եմ, որ դեռ չեմ հանդիպել քեզ իրական կյանքում, չեմ լսել, թե ինչպես է փոխվում շնչելուդ ռիթմը, երբ դու քնում ես:
Բայց այն, որ ես քեզ միշտ սիրել եմ ու կսիրեմ՝ դեռ չեմ մոռացել ոչ մի վայրկյան:
Փոքր Արջ- Համաստեղություն աստղային երկնքի հյուսիսային մասում:
Աղբյուր՝ Иногда случаются дни, когда я забываю, что еще не встречал тебя наяву

Комментариев нет:

Отправить комментарий