Ձմեռային օր, ցուրտ է և անհարմար:
Բայց, ահա, դու հոգատարորեն բռնում ես ձեռքս. ՙՙՀո չե՞ս մրսում՚՚:
Ցուրտը ավելի խորքերն է թափանցում:
Իսկ ես լռում եմ և ժպտում՝ աչքերիդ ջերմությունը կհալեցնի ցանկացած սառնամանիքը:
Ցածր, մոխրագույն երկինքը գլխիս վերևում է:
Իջեցնում եմ աչքերս, որովհետև քո ժպիտը փոքրիկ արևային նապաստակ է, որը միշտ ինձ հետ է:
Չդադարող ձյունը, կարծես միջատների ամպերը:
Իմ վերարկուն թափ տվող ձեռքերիդ տաքությունն ու քնքշությունը:
Անգամ բնակարանում է ցուրտ ու անհարմար:
Տաք թեյ, շոկոլադ… Վառենք մոմերը: Երկուսով մենք չենք մրսի:
Դատարկ, անտարբեր դեմքեր: Սառած և հոգնած անցորդներ:
Բայց ինչպես են նրանք ժպտում նայելով մեզ՝ կարծես, թե այդքան մեծ, բայց պինդ իրար ձեռք բռնած, և ծիծաղող՝ ի հակառակ եղանակին:
Իմ սառած սիրտը տաքացավ քո հոգու հարմարավետ օջախի մոտ: Մի՞թե ձմեռը տաք չի լինում:
-Դրսում այդքան էլ ցուրտ չէ: Չե՞ս ցանկանում զբոսնել:
-Քեզ հետ՝ միշտ եմ ցանկանում:
Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի
Աղբյուր՝ Волшебная зима
Комментариев нет:
Отправить комментарий