суббота, 13 января 2018 г.

Բծեր

       
Կյանքում շատ արժեքներ կան, որոնց մեծ ուշադրություն կարելի է դարձնել: Բայց մենք սովոր ենք վազել էժան, անկապ, սինթետիկ բաների հետևից: Չգիտեմ, թե՞ ինչու, այն ինչ հեշտ է տրվում, բայց անորակ է,  միանգամից վերցնում ենք: Մենք չենք սիրում սպասել, չարչարվել հանուն լավ ու պարզ բաների: Սիրում ենք, չսիրել, չվստահել, խանգարել ու փչացնել: Չգիտեմ, ամեն ինչ շատ ավելի  խառն է: Կյանքի միջադեպերը կարող է ո՛չ, լավն են, ո՛չ վատը, դատարկ են ու թափանցիկ: Կարող է մենք ենք ամեն բանի գնահատականը տալիս: Այսինքն ապրում ենք այն ինչ ուզում ենք, որովհետև ամեն բան ունի իր լավ ու վատ կողմը: Ամեն բան վերջիվերջո դատարկ է: Մենք ենք լցնում, կամ լավությամբ, կամ չարությամբ, կամ տխրությամբ, կամ ուրախության... 
Ամեն բան այնքան դժվար է... 

Комментариев нет:

Отправить комментарий