вторник, 16 января 2018 г.

Պետքն եկած տեղը...

 
 Ես ոչ անհաջողակ եմ, ոչ էլ հաջողակ: Վատը չեմ, բայց լա՜վն էլ չեմ: Ուսերիս վրա գլուխ ունեմ, բայց պետքն եկած տեղը...
Ընդհանրապես մի քիչ էլ խորամանկ եմ, բայց պետքն եկած տեղը...
Վատ հիշողություն ունեմ, բայց տեղն եկած տեղը լավ էլ հիշաչար եմ:

Ոնց է ստացվել՝ չգիտեմ, բայց մի բան լավ գիտեմ՝ ես չէի ուզում շուտ մեծանալ, ավելի հասուն լինել, շատ բան իմանալ մարդկանց, կյանքի, իմ մասին...
Ես չէի ուզում այն, ինչը անընդհատ կատարվում էր...
Ես չէի ուզում, սակայն իմ ցանկությունը ոչինչ չէր փոխում:
Երբ մի բարդ իրավիճակում եմ հայտնվում՝ ուզած-չուզած խելք եմ հավաքում:
Ծուղակները խելացի են շատ ավելի, քան դու: Տեսնում ես իրենց ու միանգամից դաս ես քաղում:
Ախր, ուժեղ եմ, շատ բաների եմ ընդունակ, բայց... տեղն եկած տեղը:

2 комментария: