Ամեն անգամ, ամեն պահի, ես մտածում եմ ապագայի մասին: Ես խելացի եմ, որ կանգ չեմ ուզում առնել, բայց հիմար եմ ավելի, երբ տարվում եմ մտքերով ու մոռանում եմ քայլելու մասին: Չնայած իմ դեպքը մի քիչ ավելի մեղմ է քան մնացած դեպքերը, երբ քայլում-քայլում մոլորվում են:
Չկա ինձ համար ավելի հարգելի բան քան մարդու միջի մարդը: Երեխայի միջի երեխան: Սիրո՝ սերը: Երջանկության՝ երջանկությունը:
Իմ հարգանքը պատճառ է չմոռանալու իմ զգացմունքերը, իմ դիտարկումները, հայացքները տարբեր-տարբեր արժեքների նկատմամբ:
Հիշողություն ունենալով մեկ տեղ շատ բաներ մոռանում ենք: Օրինակ, երբ ինչ-որ մեկի հետ վիճում ենք, բայց այնքան ենք սիրում, որ բարիշում ենք: Ամեն անգամ ներելուց, բարիշելուց, ես հիշում եմ իմ միջի երեխային ում սիրելի մի մարդ նեղացրել էր, բայց դա խանգարող հանգամանք չէ չսիրելու, նեղանալու համար:
Комментариев нет:
Отправить комментарий