понедельник, 13 февраля 2023 г.

«Դարձիր իմ Վալենտինը»

 Վալենտինի օրը, որը նշվում է ոչ միայն քրիստոնյաների կողմից,

սիրահարների համար ձեռք է բերել տարվա գլխավոր իրադարձության կարգավիճակ։

Փետրվարի 14-ը որպես Սուրբ Վալենտինի օր  սահմանվել է 5-րդ դարի վերջին՝ Հռոմի Պապի՝ Գելասիոս I-ի, կողմից: Ըստ վարկածներից մեկի՝ կաթոլիկ եկեղեցին այդ կերպ ուզում էր «օրինականացնել» լուպերկալիի՝ հեթանոսական փառատոնի, ավանդույթը,  որն անցկացվում էր  փետրվարի կեսերին։

Գարնան փառատոնից մինչև կաթոլիկական տոն և հակառակը:

Ենթադրվում է, որ առաջինլուպերկալիները թվագրվում են ք.ա. 6-րդ դարով: Փառատոնը սկսվել է Պալատինյան բլրի մոտ գտնվող քարանձավում, որտեղ, ըստ լեգենդի, գայլը կերակրել է Հռոմի հիմնադիրներին՝ Հռոմուլոսին և Հռեմոսին: Քահանաները այծեր ու շներ էին զոհաբերում։ Այնուհետև հաջորդում էր  շնորհման ծես. մատաղ արած անասունների արյան մեջ թաթախված շեղբերով քահանաները նիշ էին անում մի քանի երիտասարդների ճակատներին, այնուհետև այդ հետքերը լվանում բուրդով: Տոնի հաջորդ մասը ծիսական ճաշն է, որից հետո տղամարդիկ այծի կաշի հագած, վազելով դուրսէին գալիս Հռոմի փողոցներ և մտրակում անցնորդներին։ Ստացված հարվածը կանխատեսում էր պտղաբերություն։ Փառատոնին զվարճանքի համար զույգեր էին ձևավորվում  և, նույնիսկ, զավեշտական ​​հարսանիքներ էին նշվում։

Мозаика с изображением луперкалий.

5-րդ դարի վերջում, երբ քրիստոնեությունն  ընդունվել էր որպես կրոն և որին վրեժխնդրություն չէր սպառնում, գարնան և պտղաբերության հեթանոսական տոնը փոխարինվեց Սուրբ Վալենտինի տոնով, որը գլխատվեց, ենթադրվում է, որ 3-րդ դարում։ .

Լեգենդի համաձայն, Վալենտինը քահանա էր, որը գաղտնի ամուսնացնում  էր սիրահարներին՝ հակառակ հռոմեական կայսր Կլավդիոս II-ի կամքին, ով արգելում էր տղամարդկանց ամուսնանալ (տիրակալը կարծում էր, որ ամուսնացած տղամարդիկ անպիտան ռազմիկներ են): Ճակատագրի բերումով,  քահանան հանդիպում է հռոմեացի դատավորին, որը քարոզ լսելուց հետո ցանկացավ փորձել Վալենտինին։ Հավատի ճշմարտության համար դատավորը պահանջեց բուժել իր կույր դստերը, ինչը Վալենտինը արեց։ Տպավորված դատավորը թողեց կուռքերը և ընդունեց քրիստոնեություն։

Святой Валентин проповедует в заточении.

Շուտով բացահայտվեց ամուսնությունների գաղտնիքը, որոնք կատարում էր քահանան։ Քարոզելու, քրիստոնյաներին օգնելու և արգելքը խախտելու համար Վալենտինը  դատապարտվեց մահապատժի։ Մահապատիժը տեղի  ունեցավ փետրվարի 14-ին։ Նույն օրը՝ մահապատժից քիչ առաջ, Վալենտինը հաղորդագրություն է ուղարկում կուրությունից ապաքինված աղջկան, որը ստորագրեց «Ձեր Վալենտինից»։ Ահա թե ինչու «Ձեր Վալենտինից» և «Դարձիր իմ Վալենտինը» արտահայտություններն ամենահաճախն են ժամանակակից սիրային հաղորդագրություններում:

Մոտ 14-րդ դարում կաթոլիկ տոնը ձեռք բերեց պալատական ​​առանձնահատկություններ, ինչի մասին վկայում են գրական ստեղծագործությունները և սիրո մասին մանրանկարները։ Հավանաբար առաջին մարդը, ով սիրո տրամադրությամբ օժտել ​​է Վալենտինի օրը, եղել է անգլիացի բանաստեղծ Ջեֆրի Չոսերը։   «Թռչունների պառլամենտ» պոեմում նա բազմիցս հիշատակում է Վալենտինին և նրա պատվին տոնն ուղեկցում ռոմանտիկ ծեսերով։ Պոեմում կան տողեր, որոնք կարելի է թարգմանել այսպես. «… սա ուղարկվել է Վալենտինի օրը, / Երբ ամեն մեղավոր գալիս է այստեղ՝ զույգ ընտրելու»։

Миниатюра ок. 1500.

Բացիկ ունեք:

Առաջին գրավոր վալենտինները՝ սիրային նամակները, ի հայտ եկան 1400թ. հետո։ 1669թ. նույնիսկ հրատարակվել է «A Valentine Writer» բանաստեղծությունների գիրքը նրանց համար, ովքեր չեն կարողանում ինքնուրույն արտահայտել իրենց զգացմունքները։Возможно, самая ранняя из сохранившихся валентинок на английском языке, 1477.

18-րդ դարի վերջում արդեն հնարավոր էր գնել խոստովանություններով փորագրություններ։ Դասական ձևավորումը պարունակում էր սիրո աստծո Կուպիդոնի կերպարը, որը կրքի նետեր էր արձակում ոչինչ չկասկածող մարդկանց վրա: Թռչունները, որոնց բազմացման սեզոնը,  ըստ ենթադրության, սկսվում էր փետրվարի կեսերին, խորհրդանշում էին սեր  և  օգտագործվում էին  վալենտինների ժամանակ:Американская открытка ко Дню святого Валентина, 1908.

Սիրուց մինչև ատելություն՝ մեկ վալենտին:

Ոչ միշտ էր վալենտինը բարի լուր  հայտնում հասցեատիրոջը: Երբեմն հաղորդագրությունն ուղարկվում էր ոչ թե ուշադրություն գրավելու, այլ   թշնամանքի կամ դաշինքի անհնարինության մասին հայտնելու համար։ Առաջին հակավալենտիններն առաջացել են Անգլիայում 1830-1840-ական թթ.։ Վիկտորյական դարաշրջանում Վալենտինի օրն այնքան հռչակավոր դարձավ, որ փոստատարները նույնիսկ հավելավճարներ էին ստանում  փետրվարի 14-ի նախօրեին: Սակայն, ուղարկված միլիոնավոր բացիկներից գրեթե կեսը հակավալենտիններ էին։Антивалентинка, 1909.

Սկզբում հակավալենտիններն անվնաս, կատակային հաղորդագրություններ էին։ Բայց աստիճանաբար նրանց արտահայտության ձևը դարձավ ավելի ագրեսիվ։ Նման բացիկ կարելի էր ուղարկել ոչ միայն պնդերես ընկերոջը կամ նախկին սիրեկանին, այլև ցանկացածին, ով ինչ-որ բանով զայրացրել է՝ վաճառողին, տան տիրոջը, տնօրենին և այլն:

Հիմնականում հակավալենտիններն ուղարկվում էին անանուն և ստացողի հաշվին։ Այսինքն, թշվառը նույնիսկ ստիպված է եղել  վճարել տհաճ խոստովանություններ կարդալու համար։ Իսկ այն հաղորդագրությունները, որոնք ստորագրվում էին, հաճախ հանգեցնում էին վեճերի, ինքնասպանությունների և հանցագործությունների: Այսպիսով, 1885 թ. լոնդոնյան Pall Mall Gazette թերթը հաղորդեց, որ մի տղամարդ, ով իր նախկին կնոջից հակավալենտինյան բացիկ է ստացել, ի պատասխան սպանել է կնոջը: Բրիտանացիների նյարդերը պահպանելու համար, փոստատարներն երբեմն առգրավում էին այն հակավալենտինները, որոնք չափազանց գռեհիկ և վիրավորական էին համարում:

Մեր օրերին, մոտ 145 միլիոն բացիկ է ուղարկվում Սուրբ Վալենտինի օրը:

Աղբյուրը.

«Будь моим Валентином»

Տիգրան Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий