пятница, 9 октября 2020 г.

Ես և Նա

«Ես և Նա»-ն Նար-Դոսի պատմվածքներից, որ նա գրել է 1889 թվականին։ Պատմվածքն ունի «Մի կորած մարդու հիշատակարանից» ենթախորագիրը։

Պատմվածքը բաղկացած է հեղինակի առաջաբանից ու երկու մասից՝ «Ես» և «Նա»։

Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ Նույն վերնագրով էլ ինքը հանձնում է տպագրության, սակայն ինքը բավական կրճատել է այն՝ թողնելով միայն ամենահետաքրքրականը։

Ես

«Ես»-ը իրավագիտական համալսարանի վերջին կուրսի ուսանող էր: Նա սիրահարված էր մի աղջկա, որն էլ իրեն սիրահարված: Բայց աղջիկը ամուսնանում է մեկ ուրիշի հետ և «Ես»-ը սկսում է խմել, թողնում է ուսումը, սկսում է թափառել փողոցներում: «Ես»-ը դա անում է հուսահատությունից: «Ես»-ը իր մեջ ուժ չի գտնում, որ շարունակի ապրել այնպես, ինչպես ապրում էր նախկինում: Եվ մի անգամ, երբ նա հանդիպում է այդ աղջկան, աղջիկը նրան չի ճանաչում և նա փախնում է «Ես»-ից: Այդ ժամանակ «Ես»-ը հասկանում է, որ նա կարող էր փառավոր ապագա ունենալ, նա սկսում է մտածել, թե ինչու նա այդպիսի մարդ դարձավ: «Ես»-ը այդ հարցի պատասխանը գտնում է մի սիրավեպի «Վրեժ»-ի միջից: «Ես»-ը վերնագիրը փոխում է «Նա» և այդ անում է, քանի որ «Նա»-ն իր հակադրությունն էր:

Նա

«Նա»-ն ապրում էր Վենեցիայի փողոցներում: «Նա»-ն երաժիշտ էր, նա նվագում էր ջութակ: «Նա»-ն մի անգամ երգում է ու նվագում է մի աղջկա տան բակում: Աղջկա անունը Ջուլիետա էր: «Նա»-ի անունը Անտոնիո էր: Նրանք սիրահարվում են իրար, սկսում հանդիպել աղջկա պատշգամի տակ: Բայց մի օր աղջկա հայրը իմանում է այդ մասին և արգելում է տղայի հետ շփվել և աղջիկն ամուսնանում և դրանից առաջ նամակ է թողում Անտոնիոյին: Անտոնիոյոն կարդում է նամակը և հեռանում: Մի քանի տարի անց Անտոնիոյոն դառնում է հայտնի երաժիշտ է դառնում և համերգ է տալիս, որտեղ ներկա է լինում Ջուլիետան: Համերգից հետո Ջուլիետան գնում է Անտոնիոյի մոտ և խնդրում ներել նրան, բայց Անտոնիոյոն չի ներում աղջկան և իր բաճկոնի գրպանից հանելով նամակը ասում է, որ հենց այդ նամակը ստիպեց դառնալ հայտնի երաժիշտ:

Комментариев нет:

Отправить комментарий