воскресенье, 11 октября 2020 г.

Փոքրիկ իշխանը

 «Փոքրիկ իշխանը» մանկական գիրք է, որը գրել է Անտուան դը Սենտ Էքզյուպերին:

Ստեղծագործությունը գրվել է Նյու Յորքում 1942 թվականին և առաջին անգամ հրատարկվել է 1943 թվականի ապրիլի 6-ին:

«Փոքրիկ իշխանը» պատմություն է մի տղայի մասին, ով իր մոլորակից դուրս է գալիս ճանապարհորդելու համար: Նա փոքրիկ տղա էր գեղեցիկ, ոսկեգույն մազերով և նա շատ էր սիրում վերջալույսը: Նրա մոլորակը N°612-ն էր՝ դա մի տան չափ էր: Մոլորակում կար երկու ժայթքող և մեկ հանգած հրաբուխ, որոնք փոքրիկ տղան շաբաթը մեկ անգամ մաքրում էր: Այնտեղ ծիլ էին տալիս բաոբաբներ, որոնք մեծանալով կարող էին ոչնչացնել մոլորակը, այդ պատճառով տղան դա էլ էր մաքրում: Այնտեղ ծաղկում էին շատ գեղեցիկ ու գունավոր ծաղիկներ, բայց մի անգամ այլ մոլորակից մի յուրահատուկ ծաղկի սերմ է ընկնում: Այդ ծաղիկը վարդ էր, որն ուներ չորս փուշ, որոնք նրան պաշտպանում էին և բացի այդ նա շատ քմահաճ էր և պահանջկոտ: Տղան նրան խնամում էր ամեն օր: Մի օր տղան որոշում է ճանապարհորդել և վերջին օրը նա մաքրում է հրաբուխները, բաոբաբների ծիլերը և գնալուց առաջ մի վերջին անգամ խնամում է իր ծաղկին: Նա սկսում է իր ճամփորդությունը: Նրա մոլորակին մոտ էին N°325, N°326, N°327, N°328, N°329 և N°330 մոլորակները, այդ պատճառով տղան իր ճամփորդությունը սկսեց հենց այդ մոլորակներից: Առաջին մոլորակում փոքրիկ իշխանը հանդիպեց թագավորի: Թագավորը տղային տեսնելով նրան հպատակ համարեց, նա շատ հպարտ էր, բայց խելացի հրամաններ էր տալիս: Թագավորը կառավարում էր աստղերը, մոլորակները: Այդ մոլորակը տղային ձանձրալի թվաց և նա գնաց հաջորդ մոլորակը մտածելով, որ մեծահասակները տարօրինակ են: Երկրորդ մոկորակում նա տեսավ փառասերին: Փառասերը տեսնելով տղային միանգամից նրան անվանեց երկրպագու, չէ՞ որ սնապարծ մարդկանց միշտ թվում է, որ բոլորը հիացած են իրենցով: Փառասերը նրան խնդրեց ծափ տալ, որպեսզի նա գլխարկը հանի և խոնարհվի: Տղան այդպես արեց հինք րոպե, նրան այդ ամենը ձանձրալի թվաց և նա փախավ փառասերի մոտից ևս մեկ անգամ մտածելով, որ մեծահասակները իսկապես տարօրինակ են: Մյուս մոլորակում ապրում էր հարբեցողը, որ խմում էր, որպեսզի մոռանար, որ խմելը ամոթ է: Տղան այդ մոլորակում քիչ մնաց և նորից մտածեց, որ մեծահասակները տարօրինակ են: Չորրորդ մոլորակում տշան տեսավ գործարար մարդու, ով այնքան զբաղված էր, որ անգամ գլուխը չբարձրացրեց տեսնելու տղային: Տղան մի քանի հարց տվեց գործարարին և պատասխանները ստանալով հեռացավ ու մտածեց, որ մեծահասակները շատ զարմանալի են: Հինգերորդ մոլորակը շատ փոքր էր, այնտեղ բնակվում էր լապտերավառը, որի գործը ավելի կարևոր էր, քան մնացած բոլորինը ում հանդիպել էր տղան: Տղային դուր եկավ մոլորակը և նա մտածեց, որ կարող է բարեկամանալ լապտերավառի հետ, բայց ափսոս մոլորակը շատ փոքր էր երկուսի համար: Եվ այսպես տղան գնաց հաջորդ մոլորակը: Այնտեղ մի ծերունի կար, որը հաստափոր գրքեր էր գրում: Ծերունին աշխարհագետ էր և տղային խորհուրդ տվեց գնալ Երկիր մոլորակը: Երբ տղան հասավ Երկիր մոլորակ նա ոչ ոքի չտեսավ և նա մտածեց, թե ուրիշ մոլորակում է: Հենց այդ պահին նա նկատեց ավազի վրա շարժվող մի օղակ, դա օձ էր: Օձը տղային ասաց, որ նա գտնվում է Երկիր մոլորակի Աֆրիկա մայրցամաքում և այնտեց մարդկանց քիչ են հանդիպում: Տղան անցավ ողջ անապատը, բայց ոչ մի մարդու չհանդիպեց: Հանկարծ նա տեսավ մի ծաղկի, որը իր կյանքում շատ քիչ մարդկանց էր տեսել և տղային ասաց դրա մասին և նաև ասաց, որ նրանց գտնելը դժվար կլինի: Տղան ելավ մի սարի վրա և ձայն տվեց, բայց միայն իր արձագանքը լսեց և չհասկանալով դա մտածեց, որ մոլորակը տարօրինակ է և մարդիկ են տարօրինակ: Այսպիսով տղան շարունակեց իր ճամփան և տեսավ վարդերով պատված մի գեղեցիկ պարտեզ:Վարդերը նման էին իր ծաշկին: Այդ տեսարանից տղան տխրեց, քանի որ մտածում էր, որ նա ունի մի այնպիսի ծաղիկ, որից աշխարհում էլ չկա: Տղան պառկեց խոտերին և լաց եղավ: Ակդ ժամանակ հայտվեց աղվեսը: Տղան նրան խնդրեց խաղալ իր հետ, բայց աղվեսը մերժեց ասելով, որ նա ընտելցված չէ: Աղվեսը ցանկություն հայտնեց, որ տղան ընտելացնի իրեն և այդպես էլ եղավ: Տղայի հեռանալուց առաջ աղվեսը իմաստուն խորհուրդներ տվեց տղային: Տղան հանդիպեց սլաքավարին, զրուցեց նրա հետ: Հետո նա տեսավ առևտրականին, որը ծարավը հագեցնող հաբեր էր վաճառում: Անապատում նա հանդիպեց մի մեծահասակի, որի օդանավը փչացել էր: Նրանք մտերմացան: Մեկ շաբաթ էր ինչ նրանք ծանոթացել էին և մեծահասակի ջուրը վերջացել էր: Նրանք գնացին ջրհոր փնտրելու և միայն գիշերը, երբ աստղերն արդեն երևում էին նրանք գտան ջրհոր: Իսկ հաջորդ երեկո փոքրիկ իշխանի գնալու ժամանակն էր, նա արդեն մեկ տարի էր ինչ իր մոլորակից դուրս էր: Եվ նա գնաց, թողնելով իր հետևից միայն հիշողություններ: Այդ օրերից անցել էր վեց տարի, բայց մեծահասակը մեկ է հիշում էր իր փոքրիկ ու լավ բարեկամին:

«Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը իր մեջ ներառում է խորը իմաստ, յուրաքանչյուր կերպար ունի իր իմաստը:

Комментариев нет:

Отправить комментарий