понедельник, 29 июня 2020 г.

«Փոքրիկ իշխան» (վերլուծական աշխատանք)


Նախքան վերլուծությանը անցնելը, կցանկանայի նշել. որ գիրքը ինձ համար յուրովի է :
Յուրովի է նրանով, որ ամեն անգամ վերընթերցելիս նորովի իմաստներ եմ բացահայտում :
Երբ փոքր էի կարդալով, մտածում էի , որ գիրքը ինչ-որ անհասկանալի տղայի մասին է (հավանաբար այլմոլորակայինի): Չէի հասկանում թե ինչպես կարելի է վարդին կամ աղվեսին ընտելացնել , կամ էլ պատասխանատու լինել նրանց համար: Միայն տարիներ հետո ինձ հաջողվեց հասկանալ, որ գիրքը սովորեցնում է ճիշտ ապրել մի ամբողջ կյանք:
Վեպի գլխավոր իմաստներից մեկը այն է , որ մեծահասակների և երեխաների աշխարհները այլ են: Մեծահասակներին հետաքրքրում է մեքենայի գինը, այլ ոչ գույնը, նրանց հետաքրքրում է նոր ընկերոջ տարիքը, այլ ոչ արտաքինը: Կարճ ասած` նրանք ապրում են թվերի աշխարում:
Փոքրիկ Իշխանի կերպարի ետևում կանգնած է հեղինակը: Կերպարը խորապես ինքնակենսագրական է : Իշխանի կերպարը իրականում, փոքրիկ Տոնիոն է աղքատ ազնվական ընտանիքից մի ոսկեհեր տղա:
 Էքզյուպերին հաճախ է թղթի վրա նկարել տղայի, ով թռչում է ամպերի միջով, ով թևեր ունի։ Ժամանակի ընթացքում թևերին փոխարինելու է գալիս երկար շարֆը, որն, ի դեպ, կրել է հենց ինքը հեղինակը։ Իսկ ամպերը փոխարինվում են Б-612 աստերոիդով։
Իշխանի կերպարը կարծում եմ , ինձ հայտնի հերոսների մեջ լավագույնն է:
Վարդի քմահաճ և հուզիչ կերպարը հեղինակի կնոջ՝ Կոնսուելայի կերպարն է:Նա իմպուլսիվ լատինոամերիկուհի էր , ում կոչում էին «Փոքրիկ սալվադորյան հրաբուխ»։ Իշխանը ողջ ընթացքում հոգ էր տանում իր վարդի մասին: Նա մութն ընկնելուն պես ծացկում էր վարդին, առավոտյան ջրում էր նրան, իսկ եթե հանկարծ աչքով բաոբաբի սերմ էր ընկնում, նա անհապաղ հեռացնում էր այդ սերմերը , քանզի հետագայում դրանք կարող էին վնասել իր վարդին: Իշխանը երբ հանդիպեց վարդերի թփին զարմանք ապրեց , որ իր վարդից շատ կան , սակայն երկար մտածելուց հետո ասում է . «Դուք գեղեցիկ եք , բայց դատարկ, ձեզ համար ոչ-ոք չի ցանկանա մեռնել»:
Աղվեսի կերպարը նույնպես շատ հուզական է : Սկզբում նա խուսափում էր Իշխանից, քանզի վախենում էր ընտելանալուց: Որոշ ժամանակ անց նրանք շատ են մտերմանում և աղվեսի կերպարը հատկանշական է նրանով, որ նա իշխանին տալիս է կյանքի լավագույն օրենքները: Աղվեսի և Իշխանին բաժանումը նույնպես շատ դժվարին եղավ , աղվեսը պնդեց , որ Իշխանը վերադառնա իր վարդի մոտ, քանզի ընտելացրել էր նրան:
Փառասերը, չնայած մենակ էր իր մոլորակի վրա, բայց կարծում էր, որ բոլորը պիտի երկրպագեն իրեն, իր մասին բավականին մեծ կարծիք ուներ, չնայած, որ այդ կարծիքը հիմնավորված չէր։
Հարբեցողի կերպարը այն հետաքրքիր կերպարներից է, որի մեջ կա սեփական թուլության գիտակցումը, անզորությունը և թույլ կամքը։ Նա հարբում էր, որ մոռանար, որ ամոթ է խմելը։ Հարբեցողը փաղչում էր իր կերպարից, քանզի ինքն էլ էր գիտակցում իր թշվառությունը:
Իշխանին հանդիպած 5-րդ մոլորակն ամենից փոքրն էր ու զվարճալին։ Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում։ Երբ նա վառում էր լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում։ Այստեղ նշվում էր, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է։
Լապտերավառն այն միակն էր, ով միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների։ Եվ սա հենց կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է, որ ապրես ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար և կյանքում պետք չէ եսասեր լինել:
Վեցերորդ մոլորակը նախորդից 10 անգամ մեծ էր, և նրա վրա մի ծերունի էր ապրում՝ աշխարհագրագետ։ Այս մոլորակի թերևս ամենակարևոր խոսքն այն է, որ պետք է խոսքդ ապացուցես, այսինքն՝ այն ամենի մասին, ինչի մասին որ խոսում ես, փորձիր ապացուցել, այլ ոչ թե միայն ասես այն, ինչ խելքիդ փչում է։
Կարծում եմ, որ գիրքը ցույց է տալիս թե ինչպես պետք է ճիշտ քայլենք մեր կյանքի ուղով: Անգամ կասկած չունեմ, որ մի քանի տարի անց կրկին կարդալով նոր իմաստներ եմ գտնելու , այդ ժամ ստիպված կլինեմ ավելի սիրել վեպը:
Մեջբերումներ
Չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից… Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:
Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը:
Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
Շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին։ Մանավանդ որ՝ բոլորը չէ,որ կարողանում են ընկեր ունենալ։
Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
Գնա և մի անգամ ևս վարդերին նայիր։ Այն ժամանակ կհասկանաս, որ քոնը միակն է աշխարհում:
Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:
Դու ապրում ես քո արարքներում, այլ ոչ մարմնում: Դու՝ քո գործողությունն ես, և չկա մեկ այլ դու:
Ես վախենում եմ դառնալ այնպիսին, ինչպիսին մեծահասակներն են, որոնց ոչինչ չի հետաքրքրում ՝ թվերից բացի:
Եթե անընդհատ ուղիղ և ուղիղ գնաս՝ հեռուն չես գնա:
Ամեն մարդ ունի իր աստղերը:
Երեխաները պետք է շատ ներողամիտ գտնվեն մեծահասակների հանդեպ:
Պետք է դիմանալ երկու-երեք թրթուռների, եթե ցանկանում ես ծանոթանալ թիթեռի հետ:
Երբ շատ տխուր է, լավ է նայել, թե ինչպես է մայր մտնում արևը:
Գիտե՞ս ինչով է լավ անապատը: Նրանում ինչ-որ տեղ թաքնված են աղբյուրները:
Այլ աշխատանքը կարող է նաև մի փոքր սպասել՝ վնաս չի լինի, բայց եթե ազատություն տաս բաոբաբներին՝ աղետն անխուսափելի է:
Հավանաբար, աստղերը փայլփլում են այն պատճառով, որպեսզի վաղ թե ուշ յուրաքանչյուրը կրկին կարողանա գտնել իր աստղը:
Ինքդ դատիր քեզ: Դա ամենա դժվարն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի դժվար է, քան ուրիշներին դատելը: Եթե կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է, դու իրոք իմաստուն ես:
Եթե սիրում ես ծաղկին՝ միակին, որից չկա միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա՝ դա բավարար է: Նայում ես երկնքին՝ և դու երջանիկ ես:
Մի անգամ ինչ-որ բան հարցնելով ետ մի նահանջիր, մինչև չստանաս պատասխանը:
Բոլոր ճանապարհները տանում են մարդկանց մոտ:
Երբ շատ ես ցանկանում սրամտել, մեկ այլ անգամ ակամայից կստես:
Բառերը միայն խանգարում են հասկանալ մեկմեկու:
Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:
Լավ է երբ կա ընկեր, թեկուզ և պետք է մահանաս:
Վերջում կցանկանայի հիշեցնել մի բան , որ երբեք չմոռանաք `մենք հավիտյան պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք:

Комментариев нет:

Отправить комментарий