вторник, 21 июля 2020 г.

Նովել


Երբեմն խնդիրները մեզնից դուրս են, բայց եւ մեր քթի տակ: Մահացու բաները միշտ էլ կան, բայց եւ պետք է ապրել...


Իմ դժբախտությունն միշտ էլ, ամեն անգամ էլ՝ շուտ մեծանալն է եղել: Ես փոքրուց, շատ ավելին եմ կարողացել տեսնել ու հասկանալ: Ժամանակը ինձ մոտ արագ է անցել, ժամանակի հետ էլ սրընթաց իրադարձություն-փորձությունները: Նովել եմ ապրում: Ես գիտեմ, որ ամեն մեկի կյանք ուղարկվում եմ փորձությունով ու հաղթահարելով, հետք թողելով, բայց եւ ցավով՝ հեռանում եմ: Չկա այնպիսի օր, որ ես չափսոսամ իմ նախորդ, հաջորդ օրերի համար: Հիմա կասեք պեսիմիսական ելույթները տեղից էլ շատ են, բայց եւ այնպես ես ինձանից լավատեսին դեռ չեմ հանդիպել: Ուղղակի երբեմն լինում է, որ քո էությունն ու տրամադրությունը չեն հարցնում: Ի պատասխան դրան սկսում ես ինքդ հարցել տալ դատարկ սենյակիդ, թե ինչ ես արել նախկին կյանքում, որ հիմա ոչինչ չի ստացվում: Փորձում ես ավել անգամներ, քան որ պետք կգար, բայց միեւնույնն է...Չի ստացվում: 
 Ցավը օրվա ապրումները չեն, ցավը դրա հետեւանքներն են: Ցավը՝ ցավի հետ ապրելն ու ընկերություն անելն է: Համակերպվելն ու գոյություն մաշելը: Շնչահեղձ լինելն ու շունչ չքաշելը: Գիտակցելը, որ այս կյանքում ոչ, թե վառվում ես, այլ հանգչում: Ու հանգչելդ է ցավ, ու ցավդ ես դու: Ու ցավում է շատ, բայց պետք է ապրել: Ու ապրեն մարդիկ, ովքեր ի ծնե ընտրել են լինել երջանիկ, խելացի լինելու փոխարեն: Ու դրանք նույնքան անհամատեղելի են, որքան արեւածագն ու մայրամուտը, ապրելն ու մեռնելը, ես ու էլի մեկ ուրիշը... Ինձ մնում է այս մահախոսականը եզրափակել ու անցնել առաջ: Երբեմն խնդիրները մեզնից դուրս են, բայց եւ մեր քթի տակ: Մահացու բաները միշտ էլ կան, բայց եւ ապրել է պետք...
   Ապրեք, ապրե՜ք, բոլորդ էլ ապրեք... Ապրե՛ք, բայց իմ պես չ՛ապրեք... 

Комментариев нет:

Отправить комментарий