среда, 15 августа 2018 г.

Ա՜խ, դու՝ ժամանակ...

Երբեմն մարդիկ հակված հեռանում են սիրելով՝ ուրիշ քաղաքներ, ուրիշ երկրներ ու անգամ ուրիշ աշխարհներ, բայց ուրիշների մոտ՝ երբեք։
Սիրելով մարդիկ չեն հեռանում իրարից։ Իրարից հեռվացնում է ժամանակը։ Ժամանակի հետ դուք սովորում եք ապրել առանց իրար։ Ձեզ կապում են ՝ ապրած լավ պահերն ու հիշողություններն, ուրիշ ոչինչ։ Դուք կարոտում եք ձեր սերը, երբ քայլում եք ձեր սիրած այգում, նստում այն նստարանին, որտեղ առաջին անգամ տեղի ունեցավ այդ պատահական հանդիպումը։
Երբեք չեմ մոռանա փայլող աչքերիդ մեջ գտնվող իմ արտացոլանքը։ Չեմ մոռանա բոլոր-բոլոր լավ ու վատ պահերը, կապված թեկուզ  միայն այդ փոքրիկ այգու հետ։
Վեճերը գիշերվա հազարին, որ կուտակվում էին մի ամբողջ օր ու հանկարծ պայթում մթության մեջ։ Երբ լռությունն այդքան լարված չէր եղել երբեք։ Դու կարող էիր բարկանալ ինձ վրա, ես կարող էի հանգիստ ասել այն ինչ մտածում եմ քո մասին, առանց մտածելու, որ կնեղացնենք իրար։ Մենք բղավում էինք այնքան անկեղծ, որ գիտեմ սիրում էիր ինձ, անգամ այդ պահին երբ ուզում էիր սպանել։ Վայրկյան չանցած այնպես էիր գրկում, ասես վախենում էիր կորցնել։ Դու անընդհատ մտածում էիր, որ ես չեմ դիմանա,  մի օր այնպայման կփախչեմ քեզանից։ Բայց արի ու տես հիմա ես նստած եմ մեր այգում, միայնակ։ Ժամը երկուսն է արդեն, իսկ դու դեռ չկաս, ուշանում ես․․․
Մի՞թե ես դեռ սիրում եմ քեզ, գուցե դրանք պարզապես հիշողություններ են։
Մառախուղն ահագին բացվել է․․․ես կարողանում եմ հանգիստ  շնչել, տեսնել, բայց և ներսում ինչ-որ տագնապ կա։ Ասա, ինչու՞ եմ ես ինձ անընդհատ փորձում կուրացնել, ապրեցնել հեքիաթի նման, լավ հասկանալով շուրջբոլոր կատարվելիք դառնությունը, որ խեղդելու է ինձ, եթե նորից հանդիպեմ քեզ։

Комментариев нет:

Отправить комментарий