среда, 1 августа 2018 г.

Ճամփի ընկերս

   Եկել եմ, որ Ձեզ Էլենի ու մեր ընկերության մասին պատմեմ։

Էլենը բավական բարդ խառնվածքի մարդ է։ Համ կարդացած, համ խելացի․․․ ու մնացած ինտելեկտուալ շերտերի հետևում նաև միամիտ ու թաքուն-թաքուն, նաև բարի։  Մեր ընկերության պատմությունը նույնքան խառն է ու հետաքրքիր։
    Ամեն ինչ սկսվում է, երբ ես գործի եմ ընդունվում։ Նույն կազմակերպությունում ենք աշխատում ու նույն թաղամասում ենք ապրում, բայց իրար երբևէ չենք տեսել։ Բոլորի մեր աշխատակիցների կես կատակ, կես լուրջ ասում էինք, որ մտերիմներ ենք, որպեսզի վերջապես իրար ճանաչենք ու նույն խմբում աշխատենք, որ իրար հետ գնանք գործի ու հետ դառնանք։Հիմա ինչ անում ենք չենք կարողանում հանդիպել։ Մեկ հիվանդ է Էլենը, մեկ իմ ազատ օրն է․․․ Հիմա երկար սպասված հանդիպման օրն է։ Պայմանավորվել ենք կանգառում, որ միասին գործի գնանք։ Երկուսս էլ, մինչև կանգառ հասնելը, սոց կայքերում միմյանց նկարներն ենք նայում, որ գոնե դեմքով ճանաչենք իրար։ Արդեն կամաց-կամաց հասնում եմ կանգառ մեկ էլ մի տեսակ վախ առաջացավ։ Մտածում եմ կարող է ընդանրապես չկարողանամ էն աղջկա հետ լեզու գտնել, կամ այնպիսի մարդ է, որ ոչ էլ կփորձեմ մտերմանալ։ Բայց դու մի ասա․․․
    Էս Էլենս առաջին հայացքից չոր ու սառը մարդ է։ Բայց չէ, դուք հլը իր հետ ճամփա գնացեք կտեսնեք ինչ տիպն է։ Արագացված պլանով մտերմացանք իրար հետ, որ մեր ստի տակից դուրս գանք։ Մինչև Երիտասարդական մետրո հասնելը իրար մասին գրեթե ամեն բան գիտեինք։
Էլենի ականջից հեռու, բայց բաղտս բերել է։ Գործի էի գնում աշխատանքի, աշխատանքային փորձի համար, բայց հետն էլ ճամփի լավ ընկեր ունեցա, կամ ինչպես մենք էինք հայտարարում մանկության ընկեր։ 

Комментариев нет:

Отправить комментарий