четверг, 16 января 2020 г.

Մուշ քաղաքի անցյալը



Մուշ.Պատմական ակնարկ


Այն գտնվում է համանուն արգավանդ Մշո դաշտի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Կորդուք և Ծիրանակատար ոչ բարձր լեռների փեշերին, թեք սարալանջի վրա։ Քաղաքի հարավային կողմում ձգվող լեռնապարը և հեռու արևելքում բարձրացող նեմրութ լեռնագագաթը մի առանձին գեղեցկություն են տալիս նրա համայնապատկերին։ Մուշից առանձնապես հմայիչ է երևում Մշո դաշտի «փարոսը» Նեմրութը, Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն լեռնագագաթներից մեկը։ Մուշի միջով հոսում է Արածանիի  գետակ Մեղրագետի օժանդակներից մեկը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Այդ գետակը աշխատեցնում էր 12 ջրաղաց և ոռոգում շրջակայքի միջավայրը։ Ընդհանուր առմամբ քաղաքը ջրառատ է։ Եվ մասամբ այդ է պատճառը, որ նրա շրջակայքի լեռնալանջերն ու քաղաքին հարող դաշտերը ամբողջապես թաղված են եղել ծառաստանների, մրգատու և խաղողի այգիների մեջ, որոնցից այն կողմ բերրի դաշտերի ցանքատարածություններն էին ու ծխախոտի պլանտացիաները, որոնցով այնքան հայտնի էր Մշո դաշտը։ Գրեթե առանց բացառության բոլոր այգիներում տեղադրված էին մեղվափեթակներ և ունեին իրենց հնձանները։ Ամռանը Մշո դաշտում գազպե է ցողում, որ անհիշելի ժամանակներից ի վեր տեղացիները հավաքել ու պահել են իբրև ձմռան «մեղրի» պաշար։ Մշո դաշտում ամռանը, առավոտյան վաղ սառը օդի շերտերը հեռվից կապույտ երկնքի նման են`   թողնելով պարզկա ջրերով լճի տպավորություն։Հիմա ես ձեզ կպատմեմ Մուշ քաղաքի կրթօջախների մասին, որոնք նույնպես մեծ դեր էին խաղում կրթության զարգացման մեջ։
1863 թ. Մուշ քաղաքի մեջ գործում էին երեք վարժարաններ Սր. Մարինէ թաղի, Ձորա թաղի և Վերին թաղի վարժարանները ։
XIX դ. վերջերին և ХХ-ի սկզբներին Մուշ քաղաքում արդէն գործում էին Հայոց պատրիարքարանի ենթակայութեան տակ գտնուող հայկական 7 դպրոց, որոնցից 5-ը թաղային եկեղեցիներին կից էին, իսկ միւս երկուսից մէկը օրիորդական վարժարանն էր, որը հիմնադրուել էր Յովսէփ Իզմիրեանցի անունոց 1884 թ., երկրորդը` Կենտրոնական վարժարանը, որը թաղային դպրոցների համեմատութեամբ աւելի բարձր տիպի կրթութիւն էր տրամադրում աշակերտներին։ Դպրոցներից բացի քաղաքում գործում էին նաև երկու որբանոց, որոնք պահւում էին պատիրարքարանի միջոցներով ։ Քաղաքի առաւել նշանաւոր կրթական հաստատութիւններից էր նաև Մխիթարեան հայրերի կաթոլիկ դպրոցը։
Մշո հայերը
Մշո հայերը տեղափոխվել են Հայաստան և մեր դասատուների մեծ մասը նույնպես մշեցիների նախնիներն են։ Մեր դպրոցում նույնպես կան Մշեցիների նախնիներ' ուսուցիչ որ և աշակերտներ շատ է դուրս եկել թե ինչպես էին ոգեշնչվելով պատմում նրանց նախնիների մասին։ Հույսով եմ, որ ձեզ դուր եկավ մշի պատմության մի փոքր մասը։

Комментариев нет:

Отправить комментарий