воскресенье, 10 марта 2019 г.

Կյանք- կրկնվող գործողություների անվերջ ցիկլ

Կյանքը կրկնվող գործողությունների անվերջ ցիկլ է։ Մի աշխարհ, որտեղ բոլորը ակնկալում են, որ դու իդեալական կլինես, և մի պահ նույնիսկ դու գրավվում ես դրանով և մտնում ցիկլի մեջ։
Կանցնի մեկ շաբաթ, ամիս, տարի․․․ և վաղ թե ուշ դու կհասկանաս, որ քո բոլոր կրկրժնվող գործողությունները չունեն իմաստ, և որ դու թակարդում ես։ Ուրիշները չեն հասկանա քեզ, նրանք կմտածեն, թե ինչու ինչ-որ բան պետք է այն չլինի մի մարդու մոտ, ով ունի ամեն ինչ և <իդեալական> է։ Բայց դու դա զգում ես, զգում այդ աբսուրդը, այդ հորինված <իդեալական> աշխարհի աբսուրդը։ Կգա մի օր երբ դու էլ չես դիմանա, երբ կանգնել այդպիսի մարդկանց հետ մի շարքում անտանելի կդառնա։ Եվ հենց այդ պահին դու կզգաս, որ — Վերջ։ Կկոտրես կյանքի ցիկլը։ Կվազես այնտեղ, որտեղ իրոքից կա երջանկություն․․․․ բայց հետո․․․ կյանքը քո համար կընթանա երկու հնարավոր ճանապարհներից մեկով։ Կամ դու կգտնես այդ երջանկությունը և կմոռանաս կրկնվող ցիկլի մասին, կամ էլ կհայտնաբերես, որ նույնիսկ այդ երջանկությունը․․․ ուղղակի աբսուրդ էր։ 

Комментариев нет:

Отправить комментарий