вторник, 26 марта 2019 г.

Նրբանկատ մարդիկ

 Նրբանկատ մարդկանց հոգին նման է բյուրեղյա զանգի: Կամ էլ իրական չինական բաժակի՝ թափանցիկ է, նուրբ:

Եվ նրբանկատության համար մարդկանց պետք է պարգևատրել չինական թանկարժեք բաժակներով և բյուրեղյա զանգերով… Որովհետև ուրիշներին նրանք այդպես էլ վերաբերվում են ՝ զգուշությամբ, հոգատարությամբ, որպեսզի չվնասեն և չքերծեն:
Եվ նրբանկատությունը շատ դժվար է նկատել՝ այդքան նուրբ է նա… Բայց ես միշտ նկատում եմ:
Տղան ցանկանում էր ինձ կոնֆետ հյուրասիրել: Եվ քաղաքավարիորեն դրեց այն սեղանի ծայրին, իմ կողքը: Հետո մի  ուժեղ խզզան ձայնով սկսեց չարաճճիություն անել, որպեսզի մյուսների ուշադրությունը շեղի: Մինչ ես, ենթադրենք, կոնֆետը կուտեմ: Իհարկե, ես հասկացա: Լավ, քնքուշ հոգով տաղ էր:
Կամ էլ ահա՝ մի երիտասարդ վարսավիր էր մազերս կտրում և մենք խոսում էինք Յանգան-Թաու*-ի մասին: Նա նույնպես եղել էր այնտեղ և մնացել էր հիացած: Նա քաղաքավարիորեն հարցրեց.
- Երբ դուք մեծանաք և չկարողանաք այլևս աշխատել, ընդմիշտ կհեռանա՞ք:
Այդպես նա ցանկանում էր քաղաքավարիորեն պարզել, արդյո՞ք ես կգնամ սարերում ապրելու, երբ ծերանամ…
Նրբանկատ մարդիկ կամաց ծեծում են դուռը մինչ մտնելը, դուրս են գալիս սենյակից, երբ մենք հեռախոսով խոսում ենք, կամ էլ երբ  ինչ-որ մեկը ամաչում է ուտել, ասես դրա կարիքը ունեին:
Եվ իմ մոնղոլ ընկերուհին նույնպես շատ նրբանկատ էր: Մեծ չափսերով և հրեշավոր տեսքով լաբորանտին նա անվանում էր ՙՙմի քիչ թմբլիկ աղջիկ ամբիոնից՚՚:
Իսկ պատերազմների մասնակցած հերոս պապիկը,  շիզոֆրենիկ քեռի Կոստյայի մասին ասում էր, որ նա ունի մի քանի առանձնահատկություններ: Եվ քաղաքավարիորեն չէր նկատում, թե ինչպես էր քեռի Կոստյան պտտեցնում աչքերը և խոսում անտեսանելի մեկի հետ: Թեյ էր նրան լցնում և շաքար էլ էր ավելացնում, չնայած որ Կոստյան ողղակի մաքրիչ էր: Ուղղակի մարդ…
Պետք է սովորել նրբանկատ լինել՝ և ես աշխատում եմ դրա վրա: Դա շատ բարդ է: Այդ պատճառով էլ ես հիացած եմ նրբանկատ մարդկանցով՝ նրանց համար շատ դժվար է: Բայց նրանց հետ այնքան հեշտ է և հանգիստ...  
Աղբյուր՝ У деликатного человека душа - как хрустальный колокольчик

Комментариев нет:

Отправить комментарий