суббота, 21 июля 2018 г.

Հորինվածքներն անավարտ էին

Կարելի է անվերջ մտածել այն հանդիպման մասին, որ այդպես էլ տեղի չունեցավ։
Եկեք խոստովանենք, դա ցավոտ, բայց և, ա՜խ, որքան հաճելի է  պատկերացնել ամեն մի մանրուք այնպես, ասես այդ ամենը ֆիլմի մի դրվագ է, իսկ  դու և՛ ռեժիսորն ես, և՛ սցենարիստը, և՛ դերասանը։ Մի ֆիլմ, որ այդպես էլ մնաց անավարտ ու դասվեց մնացած այն բոլորի շարքին, որոնք «անպայման» մի օր կդիտես։
Չնայած` դու ամեն ինչն ես սիրում այդպես կիսատ թողնել: Բայց իրականում դա վախ է։ Այո՛ , դու վախենում ես պարտականություններից, պատասխանատու որոշումներից, սխալական լինելուց։ Դու փակում ես աչքերդ ու քեզ այնտեղ լավ է՝ քո հորինած ֆիլմերի աշխարհում:

Комментариев нет:

Отправить комментарий