вторник, 25 июля 2017 г.

Կարևորը խելամիտ սկսելն է

 
  Մի տարի առաջ կարող է կասկածներ ունենայի, բայց  հիմա լիովին վստահ եմ:
Վստահ եմ, որ մարդկային բնազդ կոչվածը հնարված բան է: Նախորդ գրում որոշակի թեմա ևս պարզաբանեցի հետևյալ տողով` «Բոլոր օրենքները, կանոները սուտ  են, ամեն բան հարաբերական է»: Այս դեպքում ևս: Տվյալ հասկացությունը սխալ է, որովհետև մարդը ծնվում է դատարկ ու կախված է շրջապատից, թե ինչով կլցվի: Մարդու կյանքը կախված է ծնողների, շրջապատի տված շնորհներից և դաստիրակությունից, մինչդեռ կրոնը, կրթությունն ու մշակույթը ևս մեծ դեր ունեն: Այսինքն` մարդը տեսնելով և լսելով  է սովորում: Օրինակ` եթե դու ապրում ես ռասիստական շեղվածություններ ունեցող ընտանիքում, հավանականություն 99,9% է, որ դու ևս ունենալու ես նման խնդիր: Որովհետև մարդն իր գիտակից լինելն օգտագործում է իր իսկ դեմ: Կամ` լավ, ամենը թողնենք մի կողմ: Օրինակ` եթե շրջապատդ փնովում է ինչ-որ արժեք, դու առանց մտածելու սկսելու ես փնովել և ոչ էլ պարտադիր է  գաղափար ունենալ դրանից: Այսինքն` եթե կողքինդ հիմար է ու դու չես նահանջում, դու ևս կոչվում ես հիմար: Ամեն բան տրամաբանության և զգոնության խնդիր է: Հիտլերն ասում էր. «Թույլ տվեք վերահսկել դասագրքերը և ես կկառավարեմ պետությունը» :
Հետևությունները պարզ են ու բավականին խելամիտ. ամեն ներկա պատասխանատվություն է կրում  ապագայի համար: Կարևորը խելամիտ սկսելն է:

Комментариев нет:

Отправить комментарий