понедельник, 3 июля 2017 г.

Երեք օր Սևանում` հաճելի մարդկանց հետ

Ճիշտ է` ես այլևս չեմ սովորում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, սակայն մասնակցեցի եռօրյա ճամբարին: 
Երեկ ես Սևանից վերադարձա բարձր տրամադրությամբ ու լի էներգիայով: Բացի խաղերից, լողից և այլ զվարճանքներից, մենք կարդում էինք բանաստեղծություններ և պատմվածքներից հատվածներ: Օրերն անցան շատ արագ: Ընկեր Նելլին կիթառ էր վերցրել, թե՛ գնացքում, թե՛ երեկոյան միասին հավաքված լսում էինք կախարդական հնչյունները: Ծանոթացա նոր մարդկանց հետ, ավելի մտերմացա հին ընկերներիս հետ: Ինձ առաջարկեցին մյուս անգամ նորից միանալ իրենց և ասեմ, որ ես, նույն ուսուցիչների գլխավորությամբ, մեծ հաճույքով կմասնակցեմ հետագա ճամբարներին: Նրանք մաքսիմալ ընկերական էին և մեզ հետ հավասար վայելում և անցկացնում էին ճամբարային պահերը:

Շնորհակալ եմ բոլորից, ովքեր լցրեցին իմ օրերը ուրախությամբ, խինդով և անմոռանալի հիշողություններով:
Հեղինակ` Վիկա Նավասարդյան

Комментариев нет:

Отправить комментарий