вторник, 11 мая 2021 г.

Մարդիկ արժեզրկում են ամեն ինչ…

Կամա, թե ակամա, ստիպված ենք բախվել ցավալի իրականությանը: Իրականություն, որում ամեն ինչ արժեզրկվում է հենց դրա կառուցողների կողմից:

Մարդիկ արժեզրկում են այն ամենը, ինչը կարող են։ Մարդիկ սովորել են չնկատելու տալ այն արժեքները, որոնք մարդ են ձևավորում։ Անկեղծորեն պետք է արձանագրել, որ դեռևս մենք ունենք մարդիկ, ովքեր կարողանում են իրենց էությունը ձևավորող արժեքները, հիմքերը էլ ավելի ամրացնել և ամուր-ամուր պահպանել։ Մարդկանց հեշտն է հետաքրքրում, մարդիկ վախենում են դժվարություններից, իսկ ձևավորված արժեհամակարգ ունենալը, այն կրելը և դրանով ապրելը մարդկանց կյանքը դժվարեցնում է։ Մարդիկ փախչում են դրանից։ Մարդիկ չեն կարողանում կամ գուցե չեն էլ ուզում գիտակցել, որ ունենալ արժեքներ, ապրել արժեքներով, որոնք արտացոլում են մեր պատկեր, մեր էությունը, իսկապես կարևոր է, թերևս լիարժեք կյանքի կարևորագույն հատկանիշներից է…

Комментариев нет:

Отправить комментарий