пятница, 16 апреля 2021 г.

Անպատասխանատվություն

Անպատասխանատու լինելը մարդկային ամենավատ հատկանիշներից է, որը անմիջականորեն իր անդրադարձն է ունենում տվյալ անձնավորության հետագա կյանքի վրա:

Նախ, անպատասխանատու լինելը այլոց մոտ անվստահություն է ստեղծում, այդ հատկանիշը ստիպում է, որ յուրաքանչյուր ոք տվյալ անձնավորության հետ շփվելիս վստահություն չցուցաբերի, զգույշ լինի: Անպատասխանատու լինելը առաջին հերթին սպառնալիք է հենց սեփական անձի համար: Այն վնաս է հասցնում սեփական անձին: Փոքր ինչ անտեսելով արտաքին աշխարհի հետ կապի խաթարման հանգամանքը, որի պատճառը անպատասխանատվությունն է, այն ի սկզբանե, որպես նշանակետ ընդունում է մարդու ներաշխարհը, որ մարդը ինքն իրենց չվստահի, չկարողանա իր հետ հույսեր կապել, գիտակցելով, որ անպատասխանատու լինելով հանդերձ հնարավոր չի լինի որևէ կարևոր քայլ անել: Անպատասխանատվությունը կործանարար է, այն ոչնչացնում է մարդու իրական էությունը…

Комментариев нет:

Отправить комментарий