среда, 4 апреля 2018 г.

Հայոց հայրիկն ու հայոց մանկավարժը


Կարդացի տիար Բլեյանի հոդվածը Խրիմյան Հայրիկի և Ղազարոս Աղայանի մասին: Հոդվածն ինձ շատ դուր եկավ այն առումով, որ ես համաձայն եմ յուրաքանչյուր մտքի հետ: Թե ինչ՝ կփորձեմ մի փոքր ներկայացնել բովանդակությունը և հայտնել իմ կարծիքը: 


Խրիմյան Հայրիկ և Ղազարոս Աղայան՝ երկու իմաստուն հանճարներ, ովքեր ունեն բազմաթիվ նմնություններ (նույնիսկ երկուսն էլ ծնվել են նույն օրը՝ ապրիլի 4-ին, 20 տարվա տարբերությամբ), սակայն անենակարևոր և ցավալի նմանությունն այն է, որ երկուսն էլ մեզ անհրաժեշտ չափերով չներկայացված, մեր կողմից չըմբռնված ու չկարևորված հանճարներ են:

Բազմաթիվ սերունդներ զրկվել են Հայրիկի մտքերից և բարոյականությունից: Այսօր չկա որպես ուղեցույց մատչելի ձևով ներկայացված Խրիմյանի կյանքի փաստագրություն:
Աղայանը չի մատուցվում երեխաներին… 
Անհասանելի է Աղայանի միտքն ու զգացմունքը: Այսօր մեծ նշանակություն ունեցող «Արևիկ» այբբենարանն ու «Ուսումն մայրենի լեզվի» չորս գրքերը չկան:

«Տոնակատարության, հանդեսների ու ճառերի ո´չ սիրտ կա, ոˊչ ուժ, ոˊչ ականջ: Խրիմյանին ու Աղայանին մենք չէ, որ պիտի բարձրացնենք: Ավելի գործարար ու արդյունավոր լինենք: Խրիմյանի ու Աղայանի միջոցով սերունդ բարձրացնենք:»
Մի՞թե հնարավոր է դա, երբ Խրիմյան Հայրիկի և Աղայանի ձայնը իր ժողովրդին հասցնող չկա: Մենք մեր ունեցած ոսկու իրական գիտակցումը չունենք:
Այսօր, այսքան կեղտի մեջ, մեզ անհրաժեշտ են այնքա՜ն պակասող Աղայանը ու Խրիմյանը:
Ահա՛ թե ինչ է ասում մեր տիարը:
Միանգամայն համաձայն եմ տիարի հետ: Մեզ չեն հասնում Խրիմյան Հայրիկի և Աղայանի մտքերը: Մենք զրկվել ենք Հայրիկի և Աղայանի բարոյականությունից: Նրանց ձայնը հասցնող չկա: Մեզ անհասանելի են նրանց միտքը, մեզ պակասում է նրանց զգացմունքն ու միտքը: Մենք իսկապես մեր ոսկու իսկական գիտակցումը չունենք...
Աղբյուրը` տիար Բլեյանի հոդվածը

2 комментария:

  1. Հուրի ջան, անձամբ քո ասելիքը չի լսվում: Հոդվածի պարզունակ փոխադրություն էր` առանց ընդհանրացումների և առանց սեփական վերաբերմունքի արտահայտման: Կարելի էր ավելի խնամքով աշխատել:

    ОтветитьУдалить
  2. Հուրի ջան, շնորհակալություն, նորից աշխատելու համար:

    ОтветитьУдалить