четверг, 24 ноября 2022 г.

Դորիան Գրեյի դիմանկարը

 Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը պատմում է մի նկարչի՝ Բեզիլ Հոլուորդի մասին,

ով պատահաբար ծանոթանում է իր կյանքի իդեալին, սիրում նրան ու նվիրում նրան իր արվեստը, հոգին և ոչ միայն։ Սա սովորական սեր չէ, որը հանդիպում է տարբեր ֆիլմերում կամ գրքերում, այլ մի ուրիշ, նմանը չունեցող զգացողություն։ Նկարիչը հիանում էր Դորիանով, պատրաստ էր նրա գեղեցկության առջև զոհաբերել այն ամենն ինչ ունի և չունի։ Դորիան Գրեյը դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհը: Նկարիչը նկարում է իր իդեալի՝ Դորիանի դիմանկարն, ու հենց այդ պահին, տեսնելով իր դիմանկարը, բացի զմայլվելուց Դորիանը սկսեց հիասթափվել, քանի որ նկարի գեղեցիկ երիտասարդությունը հավերժ էր, իսկ նրանը ոչ։ Այդ պատճառով ասաց այս խոսքերը <<Ես նախանձում եմ ամեն ինչի, որի գեղեցկությունն անմահ է: Նախանձում եմ նույնիսկ իմ այս դիմանկարին: Ինչո՞ւ նա պետք է պահպանի այն, ինչ ինձ վիճակված է կորցնելու: Յուրաքանչյուր անցնող ակնթարթ խլում է ինձանից ինչ-որ բան և տալիս նրան: Օ~, եթե լիներ ճիշտ հակառակը, եթե փոխվեր նկարը, իսկ ես մնայի ճիշտ նույնը ինչպես հիմա: Ինչո՞ւ նկարեցիք, կգա մի օր երբ այդ նկարը կծաղրի ինձ կծաղրի դաժանորեն:Հենց այդ պահին սկսվեցին Դորիանի տառապանքները։ Ամեն կատարած արարքը արտացոլվում էր նկարի վրա, իսկ նա մնում էր անթերի գեղեցիկ։ Ամեն անգամ նա տուն էր վերադառնում վախով ու սարսափով, որ նկարն էլի մի բան կպատմի իր մասին, էլի մի բիծ նրա կենսագրությունում: Դորիանը որոշեց թաքցնել նկարը, որպեսզի մարդկությունը չտեսնի իր իսկական դեմքը, բայց իրենից թաքցնել չեր կարող, այն ամեն վարկյան հիշեցնելու էր նրան իր կատարած հանցանքները, և խենթացած նա մեղադրում էր Բեզիլին- Տարիներ առաջ, երբ ես դեռ փոքր էի, դուք հանդիպեցիք ինձ, շոյեցիք ինձ և սովորեցրիք հպարտանալ իմ գեղեցկությամբ: Մի օր էլ ծանոթացրիք ձեր ընկերոջ հետ, և նա բացատրեց երիտասարդության հրաշքը: Դուք ավարտեցիք իմ դիմանկարը, որ բացահայտեց գեղեցկության հրաշքը: Մի խելահեղ ակնթարթ, մինչև հիմա էլ դեռ չգիտեմ՝ զղջամ թե ոչ, ես ցանկություն հայտնեցի… կամ թերևս աղոթք էր դա… Դա հենց այն օրն էր երբ Դորիանը խնդրեց որ նա մնա հավերժ երիտասար, իսկ դիմանկարը փոխվի: Դորիան Գրեյը նայեց դիմանկարին և հանկարծ համակվեց ատելության զգացումով Բեզիլ Հոլուորդի նկատմամբ։ Դորիանը սպանեց իր սիրելի Բեզիլին, մեկին, ով խենթագին սիրում էր նրան, մեկին, ով իրեն էր նվիրել իր արվեստը, մեկին, ում կյանքը սկսվում ու ավարտվում էր Դորիանով… Սակայն դա դեռ նրա տառապանքների սկիզբն էր: Վեպի վերջում Դորիանը ճանկում է դանակն ու խրում դիմանկարի մեջ, ապա լսվեում է զարհուլրելի մի ճիչ… Քառորդ ժամ անց աղախինները մտնելով ներս տեսան պատից կախված իրենց տիրոջ հոյակապ դիմանկարը, երիտասարդության ու գեղեցկության ամբողջ շքեղությամբ: Իսկ հատակին ընկած էր մի սպանված մարդ՝ ֆրակը հագին, դանակը սրտի մեջ մխրճված: Նրա դեմքը թոշնած էր, կնճռոտված ու վանող, և միայն մատանիներից ճանաչեցին, թե ով է նա… Դորիան Գրեյն էր…:

Վեպում ներկայացվում են Դորիանից բացի երկու հիմնական կերպարներ` Բեզիլ Հոլուորդը և Լորդ Հենրի Ուոտոնը։ Բեզիլը սովորական նկարիչ էր ով տարվեց իր արվեստով, գտավ իր իդեալական կերպարին, սիրեց նրան ինչպես ոչ մեկին երբեք չէր սիրել, և հենց այդ պաշտամունքի պատճառով էլ մահացավ։

Հենրի Ուոտոնը ինքնահավան ու հակասական կերպար է։ Նա Բեզիլի ընկերն էր, ով ծանոթացավ Դորիանի հետ Բեզիլի արվեստանոցում։ Այդ պահից նա դարձավ Դորիանի կյանքի ուղեկից ընկերը։ Նա Դորիանի դարձրեց իր կյանքի ծրագրերից մեկը, նա անփորձ երիտասարդին սովորեցնում էր կյանքի խորությունները, չնայած որ մեկ մեկ չափից շատ ծայրահեղ արտահայտություններ էր թողնում։

Եվ գլխավոր հերոսը` Դորիան Գրեյ էր, ով այնքան պաշտեց իր գեղեցկությունը, որ այդ գեղեցկության պատճառով կործանեց իր ամբողջ կյանքը, տառապող և չկարողացավ վայելել այն։

Այն, ինչ տեսնում էր Դորիանը դիմանկարում խաբկանք էր, դա իրականություն չէր, նա իր նկարն այդպիսին էր տեսնում, որովհետև այն հայելի էր, որին նայելով նա տեսնում էր իր հոգու արատավոր խորքերը, նկարում ոչ թե կյանքն այլ Դորիանն ինքն էր արտացոլված:

Աղբյուր՝ Արամ Խաչատրյան, 12-րդ դաս.

Комментариев нет:

Отправить комментарий