воскресенье, 19 апреля 2020 г.

Կարանտին

Կորոնավիրուս, կարանտին, ինքնամեկուսացում... Ամենը այդքան վատ չէ։
Շատ մարդիկ տուն են վերադառնում, ճանաչում են տանեցիներին, կարգի են բերում իրենց տունը, իրենք իրենց ու իրենց արժեհամակարգը։ Սկսում են մտահոգվել փողոցը մաքրողի, հաց սարքողի, վարորդի, հարեւանի, էլ չեմ ասում` մտերիմ-բարեկամների համար։ Այս սրտացավության հետ մեկտեղ, մարդը սկսում է վերանայել ինքն իրեն ու իր ապրածը։ Մարդու արժեհամակարգի վերածնունդ է տեղի ունենում։ Մարդը սկսում է նկատել, որ իր սենյակի պատի գույնը այդքան էլ կապույտ չէ, իր ամենօրյա հացը ընտանիքի հետ ավելի համեղ է, փողոցն այդքան էլ հարազատ տեղ չէր... 
Եվ մարդս նկատում է, որ իր կինը արդեն սպիտակ մազեր ու կնճիռներ ունի, բայց նա չի հասցրել կնոջը ջահել սիրել։ Տղամարդկանցը ավելի մեղմ է` ի տարբերություն կանանց հոգեւիճակի։ Ամբողջ օրը երեխեքի ու ամուսնու գործերին, տան ու դռան հոգսերին մի կերպ հասցնելով` կինը ինքն իր մասին մոռացել էր։ Հիմա ժամանակը կանգնած է։ Կինը մեկ ափսոսանք, մեկ ցավ, մեկ հպարտություն, մեկ էլ ինչ-որ բանի պակաս է զգում։  
Մեկուսացման օրերին խուճապը սկզբի երգն էր, որ երգեցինք ու անցանք։ Մեկուսացման օրերն այդքան ծանր չեն, որքան դրանից հետո տանից դուրս գալը...  

Комментариев нет:

Отправить комментарий