четверг, 23 мая 2019 г.

«Լապտերից»` սիրելի ընթերցողին

Սիրելի՛ ընթերցող, այո՛, ես ավարտում եմ դպրոցը։ Իմ այսքան արկածներից, զգացմունքներից ու գժություններից հետո դառնում եմ չափահաս։
Իհարկե, դա միայն խոսքեր են, ես միշտ կմնամ այն աղջիկը, ով 4 տարի առաջ սկսեց այս նախագիծը և կհիշեմ հպարտությամբ։ Իսկ «Լապտեր» (Գրապտույտ) նախագիծը սկսվեց շատ պարզ խոսքերից.
-Լա՛վ ես գրում։

 Չեմ մանրամասնի, թե ով և ինչպես ինձ ոգեշնչեց անել դա, բայց հիմա՝ այսքան տարի հետո, ես ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ պատմել եմ իմ զգացմունքների ու ներաշխարհի մասին։ Շնորհակալություն այն բոլոր մարդկանց, ովքեր կողքիս են եղել և աջակցել են այս հարցում։ Հատուկ շնորհակալություն ընկեր Նունեին, ով օգնեց, որպեսզի իրականանա իմ երազանքը։

Իսկ հիմա խոսքս ուղղում եմ ամսագրի հետագա մասնակիցներին։
Սիրելի սովորողներ, ուզում եմ, որ դուք շարունակեք  ավանդույթները։ Խնդրում եմ պահել այն, ինչ ստեղծել ու զարգացրել ենք անցնող տարիների ընթացքում։ Սիրում եմ բոլորիդ։
Ահա այսքանը, սա իմ վերջին նյութն է՝  որպես դպրոցի աշակերտ։ Հետագայում, երբ էլի կուզենամ պատմել ինձանից` կայցելեմ իմ սիրելի ու հարազատ դարձած վայրը՝ «Լապտեր» ամսագիրը։ 

1 комментарий:

  1. Կարևոր խոսք էր` կարևոր ասելիքով: Շնորհակալություն, Գոհար ջան:

    ОтветитьУдалить