вторник, 7 февраля 2017 г.

Դպիրյան ֆլեշմոբից...

Սկսվել է դպիրյան ֆլեշմոբը և ես նույնպես մասնակցում եմ դրան: «Դպիր» ամսագրից կարդացի մի քանի հոդվածներ և ընտրեցի մեկը, որպեսի վերլուծեմ:

«Դպիր»-ից ընտրեցի Նունե Մովսիսյանի թարգմանություններից՝ Պաուլո Կոելիոյի առակները: Ինչ խոսք, տիկին Նունեի թարգմանությունները շատ հաջող են ու միշտ հետաքրքիր: 
Պաուլո Կոելիոյի առակների այդ շարքից շատ հավանեցի «Երջանիկների քաղաքը» վերնագրով առակը: Շատ պարզ, բայց հետաքրքիր ու խորիմաստ առակ էր: Պարզության մեջ է ամենահետաքրքիրը, և սա հենց այդ դեպքն է: 
Առակը պատմում է մի քաղաքի մասին, որտեղ ապրում էին երջանիկ մարդիկ: Այդտեղ բոլորը անհոգ էին, ինչը երջանկության հնարավորություն էր տալիս: Սակայն այդ երջանիկների շարքին չէր պատկանում քաղաքապետը, քանի որ ղեկավարելու բան չկար և նա անգործ էր մնացել: Նա որոշում է քաղաքի գլխավոր հրապարակի կենտրոնում կախաղան դնել: Եվ, սրանից հետո մարդկանց մեջ խաոս է առաջանում, նրանք անհանգստանում են ու սկսում դատարան դիմել՝ ինչ-ինչ հարցեր լուծելու համար, փաստաթղթերի տարբեր հարցերով: Այսինքն, նրանք սկսեցին վախենալ օրենքից ու մի կողմ դրեցին հասարակ մարդկային խոսքը՝ սկսելով ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ քաղաքապետն էր ասում: Սակայն կախաղանը երբեք չօգտագործվեց, բայց նրա ներկայությունը ամեն ինչ փոխեց:
Առակը արդի է, առակը մի մասնիկ է մեր կյանքից:
Չնայած, որ մեր քաղաքում ոչ բոլորն են երջանիկ շատ-շատ քաղաքապետերի պատճառով: Մեր քաղաքից բոլորը ուզում են փախչել ու փախչում են: Բայց չեն հասկանում, որ այստեղ կարող ենք ստեղծել այդպիսի մի երջանիկների քաղաք ու մի խումբ մարդկանցով ապրենք այնտեղ, ու ընթացքում էլ բոլորին հավաքել մեր քաղաքի շուրջը, նույնիսկ անգործ քաղաքապետներին:
Ես միշտ երազել եմ ունենալ մի քաղաք, հավաքել մարդկանց ու երջանիկ ապրել այնտեղ: Երանի թե մի օր դա ինձ մոտ ստացվի... Ու դուք էլ կարող եք դարնալ իմ, մեր քաղաքի մշտական բնակիչը: 

Комментариев нет:

Отправить комментарий